Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7. Գործարքի (պայմանագրի) մասնատումը և անվավերությունը
Հոդված 7. Գործարքի (պայմանագրի) մասնատումը և անվավերությունը
1. Սույն օրենքի պահանջներից խուսափելու և դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) սույն օրենքի իմաստով համարվում է մեկ միասնական գործարք (պայմանագիր), և դրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները:
2. Սույն օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի (պայմանագրի) մաս կազմող գործարքների (պայմանագրերի) դեպքում, հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առ ոչինչ է:
(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 09.06.22 ՀՕ-269-Ն)