Հոդված 11. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի խախտման համար պատասխանատվությունը
Հոդված 11. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի խախտման համար պատասխանատվությունը
1․ Սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, բացառությամբ այն նորմերի, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից խախտման դեպքում կիրառվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվություն, իսկ ֆիզիկական անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
2. Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, նոտարների և ֆիզիկական անձանց կողմից խախտելու դեպքում կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ: