Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. Արտարժույթով արտահայտված գործարքի (պայմանագրի) և սույն օրենքով սահմանված վճարների հաշվարկը
Հոդված 8. Արտարժույթով արտահայտված գործարքի (պայմանագրի) և սույն օրենքով սահմանված վճարների հաշվարկը
1. Սույն օրենքով սահմանված վճարները, բացառությամբ քարտային կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով կատարված վճարումների, արտարժույթով վճարելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի սահմանած և հրապարակած միջին փոխարժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: