Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը
Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը
1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով:
2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տևողությունը՝ ըստ մասնագիտությունների, և կրթության հիմքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(21-րդ հոդվածը խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-286-Ն)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 10-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 21-րդ հոդվածի նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը` համաձայն 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)