Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

գործել է մինչև 2026-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

2.1) հաստատում է որակավորումների ազգային շրջանակի և դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական բնութագրերը.

3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը.

4) հաստատում է հանրակրթական և մասնագիտական կրթության պետական պատվերը.

5) հաստատում է պետական հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

5.1) հաստատում է պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.

6.1) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ներառյալ պետական նմուշի վկայականի և դրա ներդիրի ձևը.

6.2) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը, ներառյալ պետական նմուշի հավաստագրի և դրա ներդիրի ձևը.

6.3) սահմանում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը.

6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը.

6.5) սահմանում է պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ֆինանսավորման կարգը.

7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(36-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, լրաց., փոփ. 04.05.22 ՀՕ-127-Ն, լրաց. 10.02.23 ՀՕ-26-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն, 12.05.25 ՀՕ-103-Ն, փոփ., լրաց. 11.09.25 ՀՕ-286-Ն)

(04.05.22 ՀՕ-127-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(10.02.23 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։