Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 46. Պետական և համայնքային ուսումնական հաստատության ֆինանսավորումը

գործել է մինչև 2026-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 46. Պետական և համայնքային ուսումնական հաստատության ֆինանսավորումը

1. Ուսումնական հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը:

2. Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից:

3. Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի և այլ ձևերով: Ուսումնական հաստատությունների պետական պատվերով ֆինանսավորելու կարգը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության տիպը, կրթական ծրագրերի և դրանց կազմակերպման առանձնահատկությունները։ Որպես հաշվարկման չափանիշ կարող է ընդունվել մեկ խմբի կամ մեկ սովորողի թիվը։

4. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

5. Ուսումնական հաստատությունը չի կարող վճարովի ուսումնական գործունեություն իրականացնել բյուջեից ֆինանսավորվող կրթական գործունեության փոխարեն:

6. Ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական և համայնքների բյուջեներն են:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները.

2) սեփական միջոցները, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձեռնարկատիրական գործունեության այլ ձևերից.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:

6.1. Կրթության համապատասխան մակարդակները կարգավորող օրենքներով կարող են սահմանվել կրթության ֆինանսավորման այլ համակարգեր և ձևեր:

7. Պետությունը կրթության բնագավառում ապահովում է բարենպաստ հարկային քաղաքականություն:

8. Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(46-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, 20.01.21 ՀՕ-31-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-391-Ն, 22.05.24 ՀՕ-251-Ն)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։