Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2026-02-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

Հոդված 10. Սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի հիման վրա տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելը

գործել է մինչև 2026-02-23Բացել ARLIS-ում

Հոդված 10. Սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի հիման վրա տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելը

1. Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում, եթե անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման դեպքում իրավաբանական կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է վարչական պատասխանատվության և վարչական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է նույն խախտումը: Լիազոր մարմինը միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

2. Արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։