Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2026-02-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

Հոդված 15. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների և դրանց աղբյուրների պետական հաշվառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը

գործել է մինչև 2026-02-23Բացել ARLIS-ում

Հոդված 15. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների և դրանց աղբյուրների պետական հաշվառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը

1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են պետական հաշվառման` Կառավարության սահմանած կարգով:

2. Ջերմոցային գազերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են գույքագրման՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում, վերլուծվում և արխիվացվում է Կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։