Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2026-02-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը

գործել է մինչև 2026-02-23Բացել ARLIS-ում

Հոդված 17. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը

1. Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են՝

1) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետման սահմանված չափաքանակների և պայմանների պահպանումը.

2) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ստանդարտների, նորմատիվների, կանոնների և այլ պահանջների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության պահանջների պահպանումը.

3) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարման ապահովումը:

2. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։

3. Հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման (այդ թվում՝ տեղադրման) նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

(17-րդ հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-396-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։