Հոդված 37. ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ հսկողության ծառայությունը և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
Հոդված 37. ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ հսկողության ծառայությունը և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
(վերնագիրը փոփ. 06.10.20 ՀՕ-454-Ն)
Մթնոլորտային օդի վիճակի նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացվում է բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, պահպանումը, որոնումն ու մշակումը կատարվում է միասնական համակարգով: Բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վրա է դրվում պետական և հասարակական շահագրգիռ մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին մթնոլորտային օդի աղտոտման մակարդակների վերաբերյալ անընդմեջ տեղեկատվության անվճար ապահովումը:
(37-րդ հոդվածը փոփ. 06.10.20 ՀՕ-454-Ն)