Հոդված 9. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու կամ սեփականության նախնական ուսումնասիրության մասին կառավարության որոշման բողոքարկումը
Հոդված 9. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու կամ սեփականության նախնական ուսումնասիրության մասին կառավարության որոշման բողոքարկումը
1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից կարող է բողոքարկվել դատարան՝ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
2. Սեփականությունն ուսումնասիրելու մասին կառավարության որոշումն ուսումնասիրման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից կարող է բողոքարկվել դատարան՝ սեփականությունն ուսումնասիրելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: