Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 1.1 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) միջազգային արբիտրաժ՝ միջազգային արբիտրաժային կանոնների հիման վրա գործող վեճը լուծող մարմին՝ անկախ դրա՝ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կամ առանց նման հաստատության կողմից իրականացվելու հանգամանքից.
2) օտարերկրյա դատարան՝ այլ պետության ազգային դատարան, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ կողմ.
3) հաշտարարություն՝ գործընթաց, որը կողմերի համաձայնությամբ ուղղված է նրանց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի` հաշտարարի օգնությամբ լուծելուն:
(1.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի անցումային դրույթ)