Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-12-28-ից մինչև 2023-05-12։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-05-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Ներկայացուցչի Գրասենյակը

գործել է մինչև 2023-05-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ներկայացուցչի Գրասենյակը

1. Սույն օրենքով Ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվում է Գրասենյակ:

2. Գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և Ներկայացուցչին:

3․ Գրասենյակը՝

1) օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.

2) օժանդակում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.

3) օժանդակում է միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, արբիտրաժային կամ օտարերկրյա դատարանների վճիռների և որոշումների ճանաչման և կատարման, ինչպես նաև դրանց բողոքարկման գործընթացի կազմակերպմանը.

4) օժանդակում է հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծմանը.

5) աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը:

4. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-414-Ն)

5. Գրասենյակի ղեկավարի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։