Հոդված 6. Ներկայացուցչի Գրասենյակը
Հոդված 6. Ներկայացուցչի Գրասենյակը
1. Սույն օրենքով Ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվում է Գրասենյակ:
2. Գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և Ներկայացուցչին:
3․ Գրասենյակը՝
1) օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
2) օժանդակում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
3) օժանդակում է միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, արբիտրաժային կամ օտարերկրյա դատարանների վճիռների և որոշումների ճանաչման և կատարման, ինչպես նաև դրանց բողոքարկման գործընթացի կազմակերպմանը.
4) օժանդակում է հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծմանը.
5) աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-414-Ն)
5. Գրասենյակի ղեկավարի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)