Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-12-28-ից մինչև 2023-05-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Ներկայացուցչի այլ լիազորությունները

գործել է մինչև 2023-05-12Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ներկայացուցչի այլ լիազորությունները

1. Ներկայացուցիչն իրավասու է նաև՝

1) իր լիազորություններն իրականացնելիս ներգրավելու փորձագետների և մասնագետների, այդ թվում՝ գիտական կամ այլ հաստատություններից.

2) իր լիազորությունների շրջանակներում համագործակցելու միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ.

3) Եվրոպական դատարանին առաջարկելու այն անձանց թեկնածությունները, որոնք, Եվրոպական դատարանի կանոնակարգի համաձայն, կարող են հանդես գալ կոնկրետ գործով (ad hoc) դատավորի կարգավիճակով, ինչպես նաև հետ կանչելու նրանց (ad hoc) դատավորի կարգավիճակից.

4) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին առաջարկելու Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների և հաշտարարների թեկնածուներին.

5) ներկայացնել դիրքորոշում Հայաստանի Հանրապետության անունից կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի նախագծերի, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքվող այն պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոնցով որպես վեճի լուծման մեխանիզմ նախատեսված է միջազգային արբիտրաժը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով իրավասու մարմինների հետ.

6) իրավասու մարմինների հետ համատեղ մշակել իրավական փաստաթղթեր և օժանդակել համապատասխան միջազգային կազմակերպություններում դրանց շրջանառմանը:

(10-րդ հոդվածը լրաց., խմբ. 16.12.21 ՀՕ-414-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։