Հոդված 9. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ոլորտում
Հոդված 9. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ոլորտում
(վերնագիրը փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
1. Ներկայացուցիչը կարող է՝
1) իրավասու մարմիններին ներկայացնել մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ.
2) մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնել գրավոր կարծիք.
3) ուսումնասիրել ոլորտի միջազգային փաստաթղթերը, նախադեպային իրավունքը, վերաբերելի միջազգային մարմինների զեկույցները, ինչպես նաև ոլորտի ներպետական պրակտիկան և անհրաժեշտության դեպքում իրականացնել ոլորտի բարելավման և մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ գործողություններ.
4) մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշների ներդրման նպատակով իրականացնել ծրագրեր՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով միջազգային կազմակերպությունների կամ այլ կառույցների հետ:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի անցումային դրույթ)