Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը
Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը
Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի կողմից, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կնիքով և գրանցված է պետական ջրային կադաստրում:
Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները:
Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի սահմանած ձևաթղթին համապատասխան:
(27-րդ հոդվածը փոփ. 20.03.24 ՀՕ-129-Ն)