Հոդված 94. Ջրային համակարգերի օգտագործումը և պահպանությունը պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում
Հոդված 94. Ջրային համակարգերի օգտագործումը և պահպանությունը պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում
Հայաստանի Հանրապետությունում պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում երկրի բոլոր ջրային համակարգերում:
Հայաստանի Հանրապետությունում պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում ջրային համակարգերում օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմի հայտարարման պահից ջրային համակարգի կառավարիչը գործում է այդ իրավիճակի համար կառավարության սահմանած հրահանգով:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմինն ապահովում է անվտանգ խորություններից ստորերկրյա ջրեր արդյունահանող շարժական կայանքների համալրումը և պատրաստվածությունը, որոնք պատերազմական գործողությունների ընթացքում քիմիական, կենսաբանական և այլ հնարավոր վարակումների դեպքում պետք է պատրաստ լինեն բնակչությանն ապահովելու անհրաժեշտ որակի և քանակի ջրով: