Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-11-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը

գործել է մինչև 2019-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը

Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի և ջրօգտագործման թույլտվություն ստացած անձի կողմից, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կնիքով և գրանցված է պետական ջրային կադաստրում:

Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները:

Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի սահմանած ձևաթղթին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։