Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-09-ից մինչև 2025-12-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 6.1 · (գլուխը լրաց. 02.03.18 ՀՕ-126-Ն)

Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2025-12-14Բացել ARLIS-ում

Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները

1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են՝

1) արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր և անհատական պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը.

2) կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ արտանետման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

3) արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում արտադրական կեղտաջուր արտանետողները պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

4) արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի.

5)

6) արգելվում է տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով.

7) արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

(62.1-ին հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն)

(62.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` 01.01.2030-ին` համաձայն 02.03.18 ՀՕ-126-Ն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասերի:)

(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(62.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակը կազմում է մեկ տոննա և ավելի, կամ ծանր մետաղների գումարային քանակը տարեկան կազմում է 100 կգ և ավելի, իսկ մնացած այլ արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2030 թվականի հունվարի 1-ից` համաձայն 02.03.18 ՀՕ-126-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։