Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-09-ից մինչև 2025-12-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն)

Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը

գործել է մինչև 2025-12-14Բացել ARLIS-ում

Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը

1. Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով:

2. Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:

3. Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժի) կառույցների միջոցով:

4. Առաջնահերթ օգտագործման ենթակա են մեկ և ավելի տարիների տևողությամբ մշտադիտարկումների ենթարկված ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրները:

5. Հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացնում են շինարարության իրականացման (հիդրոտեխնիկական կառուցվածքների) լիցենզիա ունեցող անձինք` ջրօգտագործողի միջոցներով:

6. Ստորերկրյա քաղցրահամ ջրերն առաջին հերթին օգտագործվում են խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային ջրամատակարարման նպատակներով:

7. Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով՝

1) հորատանցքի կառուցմամբ՝ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին փոխանցված ֆինանսական միջոցների առկայության դեպքում և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա.

2) հորատանցքի շահագործմամբ կամ կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ՝ կառուցված և շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա:

8. Արգելվում է լուծարված հորատանցքերը վերաբացելը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքեր հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը։

9. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում իրենց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացման, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքերի հորատման կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։

10. Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձևավորվի սույն օրենսգրքի 37.1.1-ին հոդվածով սահմանված՝ դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում։

11. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին:

12. Հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը և անձնագրի ձևերը հաստատում է կառավարությունը:

13. Արարատյան դաշտի՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի սահմանած Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։

14. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:

15. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվում և տեղադրվում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին։

16. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։

(37.1-ին հոդվածը խմբ., լրաց. 17.11.17 ՀՕ-208-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-111-Ն, լրաց. 17.04.20 ՀՕ-230-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն, 20.03.24 ՀՕ-129-Ն, փոփ. 12.05.25 ՀՕ-102-Ն)

(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։