Հոդված 46. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը
Հոդված 46. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը դիտվում է որպես պայմանագիր՝ թույլտվություն ստացած անձի և Կարգավորող հանձնաժողովի միջև, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է իրականացնել իր վրա դրված պարտականությունները։
Եթե կողմերից որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները, ապա դա դիտվում է որպես պայմանագրի խախտում՝ դրանից բխող հետևանքներով։
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների փոփոխման համար թույլտվություն ունեցող անձը պետք է հայտ ներկայացնի։
Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցողը դրա կարիքը չունի կամ չի ցանկանում ունենալ օգտագործման թույլտվությունը, ապա նա պարտավոր է գրավոր տեղյակ պահել Կարգավորող հանձնաժողովին և վերջինիս ներկայացնել ջրային համակարգի օգտագործման թույլտվության ստորագրված պատճենը, ինչը հիմք է օգտագործման թույլտվության գործողությունը դադարեցնելու համար:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունից զրկելը կամ ջրային համակարգի օգտագործումը կասեցնող ցանկացած որոշում թույլտվություն ունեցող անձին չի ազատում օգտագործման թույլտվության պայմանների կամ այլ օրենքների ու իրավական այլ ակտերի խախտման համար պատասխանատվությունից։