Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-14-ից մինչև 2004-12-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2004-12-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունենալու պարտադիր պայմանը

գործել է մինչև 2004-12-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունենալու պարտադիր պայմանը

Յուրաքանչյուր ոչ մրցակցային ջրամատակարար պարտավոր է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն: Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը ներառում է այն ջրային համակարգի նկարագրությունը, որի միջոցով իրականացվում է ոչ մրցակցային ջրամատակարարումը և համարվում է տվյալ ջրային համակարգի անբաժանելի մասը:

Յուրաքանչյուր ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ սահմանվում և ամրագրվում է՝

1) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման իրավունքը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)

3) մատուցվող ծառայությունների որակին ներկայացվող պահանջները։

Նոր ջրային համակարգի շինարարության կամ գոյություն ունեցող ջրային համակարգի վերակառուցման դեպքում տվյալ ջրային համակարգի սեփականատերը պետք է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստանա ջրային համակարգի օգտագործման թույլտվություն:

(38-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։