Գլուխ 14 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 93. Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմը
Հոդված 93. Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմը
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում՝
1) Ազգային ժողովի կողմից պատերազմ և (կամ) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելու դեպքում.
2) կառավարության կողմից ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ արտակարգ էկոլոգիական իրավիճակ հայտարարելու դեպքում:
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու կարգը հաստատում է կառավարությունը: