Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 61. Ոռոգման ջրամատակարարման կառավարման առանձնահատկությունները
Հոդված 61. Ոռոգման ջրամատակարարման կառավարման առանձնահատկությունները
Ոռոգման ջրամատակարարման կառավարումն իրականացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմինը կամ ջրօգտագործողների ընկերությունը (ջրօգտագործողների ընկերությունների միությունը)՝ օրենքով սահմանված կարգով:
Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման կառավարման դեպքում ոռոգման ջրամատակարարման համակարգերի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել մրցույթով, սույն օրենսգրքով նախատեսված կարգով, մինչև 5 տարի ժամկետով: