Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 42. Ջրօգտագործման թույլտվությունը` որպես նախապայման
Հոդված 42. Ջրօգտագործման թույլտվությունը` որպես նախապայման
Որպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու նախապայման, օգտագործման թույլտվության համար դիմող յուրաքանչյուր անձ պետք է ունենա ջրօգտագործման թույլտվություն, որը պետք է համապատասխանի առաջարկվող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման ու կառավարման պահանջներին, իսկ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտ պետք է պարունակի սույն օրենսգրքով սահմանված փաստաթղթերը։