Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-31-ից մինչև 2005-01-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2005-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 11 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 79. Սակագների սահմանումը ոչ մրցակցային ջրօգտագործման համար

գործել է մինչև 2005-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 79. Սակագների սահմանումը ոչ մրցակցային ջրօգտագործման համար

Կարգավորվող սակագների ձևավորման սկզբունքներն են՝

1) ծառայության արժեքի սահմանումը (ներառյալ՝ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված օգտագործման և պահպանման ծախսերը), հիմնական միջոցների մաշվածության փոխհատուցման ապահովումը.

2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

3) վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

4) պահանջվող ծառայության նվազագույն չափանիշների սահմանումը.

5) սակագնային կարգավորման միջոցով մատուցվող ծառայությունների որակի ապահովման և սպառողների վճարունակության հաշվի առնելը.

6) սպառման ծավալով, տարվա եղանակով, օրվա ժամերով, ծառայությունների տեսակներով պայմանավորված սակագների տարբերակումը.

7) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

8) ջրի ազգային ծրագրի պահանջների պահպանումը.

9) հիմնավորված տեխնոլոգիական կորուստների ներառումը.

10) օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը.

11) արդյունավետ ջրօգտագործման և ջրերի ստանդարտների պահպանման խթանների ստեղծումը.

12) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը:

Սակագները կարող են լինել տարբեր՝

1) ըստ ավազանային բաժանումների՝ կախված ջրամատակարարման եղանակից.

2) ըստ ջրօգտագործողների տարբեր խմբերի (ենթախմբերի).

3) ըստ որակական ցուցանիշների՝ կախված ջրային ռեսուրսների դասակարգումից:

(պարբերությունն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)

1) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)

(79-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։