Հոդված 113. Սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող գործարքների անվավերությունը
Հոդված 113. Սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող գործարքների անվավերությունը
Ջրային ռեսուրսների նկատմամբ պետական սեփականության իրավունքի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սեփականության, ջրային հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ջրային հարաբերություններում վճարների սկզբունքների խախտմամբ կնքված գործարքներն անվավեր են։
Սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունքի ձեռքբերման, դրա փոխանցման, օգտագործման հանձնման կամ այլ ձևով փոխանցման, ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման և պահպանման, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման, ջրերի վրա վնասակար ներգործություն առաջացնող, ՀՏԿ-ների անվտանգությանը վնասող, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ կնքված այլ գործարքներն անվավեր են։
Սույն օրենսգրքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: