Գլուխ 8 · ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ
Հոդված 38. Մասնակի կենսաթոշակ ստանալու համար դիմելու ժամկետն ու կարգը
Հոդված 38. Մասնակի կենսաթոշակ ստանալու համար դիմելու ժամկետն ու կարգը
Մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող և սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տարիքը չլրացած անձը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում, պարտավոր է հաշվառվելու համար դիմել իր մշտական բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
Մասնակի կենսաթոշակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:
Մասնակի կենսաթոշակի հաշվարկման, նշանակման և վճարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(38-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-35-Ն)