Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 56. Լիազորագրով կենսաթոշակ վճարելու կարգը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 56. Լիազորագրով կենսաթոշակ վճարելու կարգը

Կենսաթոշակը կարող է վճարվել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չստացած ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա կենսաթոշակի գումարը ներառյալ, կամ լիազորագրի գործողությունը դադարելը:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժարանում հիվանդանոցային բուժում ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքերի, երբ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին հասանելիք, սակայն մինչ այդ չստացված կենսաթոշակի գումարը:

(56-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ., փոփ. 05.10.10 ՀՕ-132-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։