Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-25-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 14. Քաղաքացիական ավիացիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Քաղաքացիական ավիացիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն քաղաքացիական ավիացիայի հետևյալ աշխատողները.

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամները` 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք` 20 տարի ծառայած լինելու դեպքում: Սույն կետով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց կենսաթոշակ նշանակվում և վճարվում է թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում: Կենսաթոշակի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից և դրանց համամասնություններից.

2) բորտօպերատորները և բորտուղեկցորդները` 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք` 20 տարի ծառայած լինելու դեպքում.

3) օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայության անձնակազմի անդամները, ովքեր ունեն դիսպետչերի (ենթակարգավարի) վկայական, 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 15 տարին անմիջականորեն զբաղված են եղել օդային երթևեկության կառավարման աշխատանքներով, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքներից ազատված անձինք` 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 10 տարին անմիջականորեն զբաղվել են օդային երթևեկության կառավարման աշխատանքներով.

4) ինժեներատեխնիկական անձնակազմի անդամները` 55 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 20 տարին զբաղվել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով:

Սույն հոդվածով նախատեսված կենսաթոշակի իրավունք տվող գործունեության տեսակների, պաշտոնների ցանկը և երկարամյա ծառայության ստաժի հաշվառման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։