Գլուխ 9 · ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հոդված 43. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի կառավարումը և վարումը
Հոդված 43. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի կառավարումը և վարումը
Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման բազան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորում և կառավարում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը:
Անհատական տվյալները պաշտպանվում են օրենքով սահմանված կարգով:
Ֆիզիկական անձն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ անհատական (անձնավորված) հաշվառման բազայի` իրեն վերաբերող տվյալներին: