Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-25-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

Հոդված 37. Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 37. Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

Մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն`

1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-2-րդ կետերով սահմանված տարիքի հասած այն անձինք, ովքեր մինչև աշխատատեղերի ատեստավորման հիման վրա Ցուցակներ հաստատելն աշխատել են առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում և ձեռք են բերել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առնվազն կեսը, սակայն նրանց այդ կենսաթոշակի իրավունքը տվող արտադրությունները, աշխատանքները, մասնագիտությունները և պաշտոնները չեն ընդգրկվել նոր Ցուցակներում.

2) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.

3) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասանները` 50 տարին լրանալու և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է դրա իրավունքը տվող արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատելու ընթացքում ձեռք բերված ապահովագրական ստաժին համամասնորեն: Այդ իրավունքը տվող ստաժում հաշվառվում է մինչև սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելն աշխատած ժամանակահատվածը:

Մասնակի կենսաթոշակ սահմանվում է մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։