Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և հարաբերությունների շրջանակը
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և հարաբերությունների շրջանակը
Սույն օրենքը կարգավորում է կենսաթոշակային համակարգի կազմակերպմանը, կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է`
1) պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները.
2) կենսաթոշակային ապահովության իրավական երաշխիքները.
3) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները.
4) պետական կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի նշանակման և վճարման կարգը: