Հոդված 73. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը
Հոդված 73. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
(մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
(73-րդ հոդվածը 26.12.08 ՀՕ-35-Ն)
(հոդվածի 15.01.08 ՍԴՈ-723 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.08 ՀՕ-35-Ն օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությամբ)