Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 33. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Հոդված 33. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հաշմանդամության ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև «հաշմանդամ երեխա» ճանաչված անձին նշանակվում է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: