Հոդված 47. Ապահովագրական ստաժը հաստատելու կարգը և ստաժը հաստատող փաստաթղթերը
Հոդված 47. Ապահովագրական ստաժը հաստատելու կարգը և ստաժը հաստատող փաստաթղթերը
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
(մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
(մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
(47-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն, 26.12.08 ՀՕ-35-Ն)
(հոդվածի 29.01.08 ՍԴՈ-731 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.08 ՀՕ-35-Ն օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությամբ)