Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 7. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2011-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը`

1) իրագործում է համակարգի պետական միասնական քաղաքականությունը.

2) իրականացնում է կենսաթոշակային օրենսդրության կիրառման և անհատական հաշվառման տվյալների բազայի վարման վերահսկողությունը.

2.1) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման մեթոդական ղեկավարումը.

3) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

5) կազմում է համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը.

6) եզրակացություն է տալիս կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում իրականացնող ուսումնական կազմակերպությունների` կենսաթոշակային բնագավառին վերաբերող ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է Հայաստանի Հանրապետության բնակչության կենսաթոշակային ապահովության մասին պետական ամենամյա զեկույց և յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո հրապարակում է.

8) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

9) իրականացնում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:

(7-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն, 26.12.08 ՀՕ-35-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։