Հոդված 73.1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն ապահովագրական ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկված կենսաթոշակների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(73.1-ին հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-35-Ն)