Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 9. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք

1. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա են հետևյալ անձինք.

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվողները.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը:

Անձն ապահովագրական կենսաթոշակի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:

2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձինք կենսաթոշակի իրավունք ունեն սույն օրենքով: Այդ անձանց ապահովագրական ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

(9-րդ հոդվածը փոփ. է 24.10.07 ՀՕ-247-Ն)

(9-րդ հոդվածի երրորդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, որով սահմանափակվում է անձի իրավունքը կենսաթոշակը նշանակելուց հետո կատարել վերընտրություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 31 և 83.5-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 10.02.2010 ՍԴՈ-865 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։