Հոդված 2. Պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները
Հոդված 2. Պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները
Պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքներն են`
1) կենսաթոշակի իրավունքի ապահովումը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
2) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիրությունը.
3) կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության, հաշվեկշռվածության և զարգացման ապահովումը.
4) անհատական (անձնավորված) ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա կենսաթոշակների նշանակման և վճարման ապահովումը.
5) սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության ապահովումը.
6) պետության երաշխավորած նվազագույն կենսաթոշակի ապահովումը: