Գլուխ 6 · ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 29. Որդեգրողի, որդեգրվածի, խորթ հոր (մոր) և խորթ որդու (դստեր) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը
Հոդված 29. Որդեգրողի, որդեգրվածի, խորթ հոր (մոր) և խորթ որդու (դստեր) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը
Սույն հոդվածով նախատեսված` որդեգրողի և որդեգրվածի կենսաթոշակի իրավունքն ու կենսաթոշակի չափերը սահմանվում են սույն օրենքի 27-28-րդ հոդվածներով:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի:
Խորթ հայրը (մայրը) կենսաթոշակի իրավունք ունի հարազատ հորը (մորը) հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ դստերն անչափահաս տարիքում խնամել է առնվազն 5 տարի:
Խորթ որդին (դուստրը) կենսաթոշակի իրավունք ունի հարազատ որդուն (դստերը) հավասար: