Գլուխ 11 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ
Հոդված 55. Կենսաթոշակ վճարելու կարգը
Հոդված 55. Կենսաթոշակ վճարելու կարգը
Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է մինչև տվյալ ամսվա 20-ը` ըստ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:
Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:
Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը կամ կենսաթոշակառուի ընտրությամբ` վճարման ծառայություն մատուցող այլ կազմակերպություն:
(55-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-35-Ն)