Գլուխ 10 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 46. Ծառայողական քննության նյութերի պահպանման ժամկետները
Հոդված 46. Ծառայողական քննության նյութերի պահպանման ժամկետները
Ծառայողական քննության նյութերը պահպանվում են ծառայողական քննություն իրականացրած ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումում՝
ա) կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում` 25 տարի.
բ) կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողին այլ կարգապահական տույժի ենթարկելու դեպքում` 5 տարի.
գ) ծառայողական քննության նյութերն անհետևանք թողնելու դեպքում` 3 տարի:
(46-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)