Հոդված 20. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները
Հոդված 20. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները
1. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝
ա) իրավախախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
բ) իրավախախտման հատկանիշները.
գ) ոստիկանության ծառայողի մեղավորությունը իրավախախտում կատարելու մեջ.
դ) իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները.
ե) այն հանգամանքները, որոնցով ծառայողական քննությանն աջակցող անձինք և այլք հիմնավորում են իրենց պահանջները:
2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ուղարկվում են նախաքննության մարմին:
(20-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-159-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-171-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)