Գլուխ 7 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 19. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք
Հոդված 19. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք
1. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձինք:
2. Կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձանց կողմից ծառայողական քննություն նշանակելու մասին համապատասխան հրամանները ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին փոխանցելու ընթացակարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:
(19-րդ հոդվածը խմբ. 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)