Գլուխ 10 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 41. Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը
Հոդված 41. Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը
1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:
3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքարկում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:
(41-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-36-Ն, 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)