Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-15-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 33. Ծառայողական քննության նյութերին կցվող փաստական տվյալները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ծառայողական քննության նյութերին կցվող փաստական տվյալները

Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է ծառայողական քննության նյութերին կցելու հետևյալ փաստական տվյալները.

ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, այլ անձանց բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները):

Բացատրությունը, այն տվողի ցանկության դեպքում, շարադրվում է անձամբ:

Բացատրությունների կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանը, այդ մասին նշում է կատարում և ստորագրում դրա յուրաքանչյուր էջը: Բացատրության արձանագրության բոլոր էջերը ստորագրում են նաև բացատրություն վերցնելուն մասնակցած թարգմանիչը, մասնագետը և այլ անձինք: Բացատրություն տալուց կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, ինչպես նաև ֆիզիկապես ոչ լիարժեքության կամ անգրագիտության պատճառով ստորագրելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում, որը հաստատվում է ծառայողական քննություն իրականացնող անձի և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով.

բ) զննության արձանագրությունները:

Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն իրականացնող անձը լիազորված է կատարել փաստաթղթերի, իրերի, առարկաների, վայրերի, ներառյալ` աշխատասենյակների զննություն, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաև այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:

Զննության արձանագրություն է կազմվում նաև այն դեպքերում, երբ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանը աջակցող անձը, այլ անձը ներկայացնում են իրենց նշած փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ.

գ) սույն օրենքով սահմանված ընթացակարգով կազմված տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ:

Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Տեղեկանքը ստորագրում են այն կազմողը և ներկա գտնվողները: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ և պատճեններ.

դ) փորձաքննության եզրակացությունները.

ե) տեսաձայնագրման կրիչները.

զ) պետական, տեղական ինքնակառավարման, իրավապահ և այլ մարմինների գրությունները, նրանց հասցեագրված հարցումների պատասխանները, այլ փաստաթղթեր և դրանց պատճենները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ինչպես նաև այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների), ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցող մասնագետների եզրակացությունները, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին և խախտում կատարելու հանգամանքներին վերաբերող այլ տեղեկություններ:

(33-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։