Գլուխ 9 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 35. Իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցումը
Հոդված 35. Իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցումը
Ծառայողական քննություն իրականացնող անձը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին, ծառայողական քննությանը մասնակցող անձին, այլ անձին գրավոր բացատրում է սույն օրենքով նրանց վերապահված իրավունքները և պարտականությունները, որոնց կապակցությամբ կազմված արձանագրությունների տակ նրանք նշում են կատարում և ստորագրում: