Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-06-28-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 9. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու և նրանց կարգապահական տույժի ենթարկելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու և նրանց կարգապահական տույժի ենթարկելու առանձնահատկությունները

1. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաև նույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են գրավոր հրամանով: Խրախուսանքները սովորողների նկատմամբ կիրառվում են ոստիկանության ուսումնական հաստատության միջին, ավագ կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի զեկուցագրի հիման վրա, իսկ կարգապահական տույժերը՝ նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող սովորողի բացատրության հիման վրա:

2. Հասարակական կարգի պահպանության միջոցառումներին մասնակցելու ընթացքում թույլ տված կարգապահական խախտումների համար սովորողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը և բարեխիղճ ծառայության համար հայտարարված խրախուսանքները հաշվառվում են սովորողի անձնական գործում, իսկ ոստիկանության ուսումնական հաստատության ներքին կանոնակարգի խախտման համար կիրառված կարգապահական տույժերը` սովորողի անձնական գործին կցվող «Սովորողի ծառայողական քարտում»:

3. Ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և համապատասխան պաշտոնի նշանակվելուց հետո ծառայության ողջ ընթացքում «Սովորողի ծառայողական քարտում» գրանցված կարգապահական տույժերը չեն հաշվարկվում:

(9-րդ հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-170-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։